Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հայաստանից աշխատավարձ ստացող, բայց Հայաստանի պատմությունը կեղծողները

Հայաստանից աշխատավարձ ստացող, բայց Հայաստանի պատմությունը կեղծողները
18.08.2025 | 11:08

1968 թվականին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մուտքի մոտ տեղադրվել էր այս ցլի արձանը, որը, կառուցված լինելով Սարդարապատի հուշահամալիրի ոճով, խորհրդանշում էր 1918-1919 թթ․ թուրք-թաթարական/ադրբեջականական հարձակումներից Վարդենիսի (այն ժամանակ Բասարգեչարի) հերոսական ինքնապաշտպանությունը։ Քանդակագործը Ռաֆայել Եկմալյան էր, ճարտարապետը՝ Ռաֆայել Իսրայելյանը։

1980-ականներին կոթողը՝ ցուլը, ադրբեջանցիների կողմից մասամբ ոչնչացվում է, հետո ամբողջովին թաղվում։

Դրա հետագա վերականգնումն արգելվում է՝ ադրբեջանցիներին չբորբոքելու պատրվակով:

Իսկ տրագիկոմեդիան այն է, որ այս տարվա մայիսի

28-ին՝ Առաջին Հանրապետության օրվա առթիվ, ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը տեղադրում է այդ արձանի նկարը, գրում պատմությունն ու նշում, որ ոչնչացվել է ադրբեջանցիների կողմից, բայց քիչ անց տեքստը խմբագրում են ու ադրբեջանցիների վանդալիզմի հատվածը հեռացնում:

Ողորմելիություն չի, բա ի՞նչ ա։

Երբ ամբողջ աշխարհում ադրբեջանցին իրեն ճղում է իր 2 գոմը հայերի կողմից քանդելու մասին ու մեզ վանդալ ներկայացնում, իսկ իրենց վանդալության ապացույցը ԿԳՄՍ կոչվածը քողարկում է:

Այսպես է խեղվում, կեղծվում և ուրացվում պատմությունը, երբ դու անգամ, քո սեփական մշակութային արժեքի մասին փաստական տվյալ գրելու իրավունքից զրկվում ես, դառնում թուրքի վանդալիզմը կոծկող ու ծիծաղելի վիճակում հայտնվելով գրում, որ՝ «Ցավոք, 80-ականներին կոթողը մասամբ ոչնչացվել է...»։

ժաննաաանդրեասյաններն ու դրա պես նժդեհատյացները Հայաստանը ամենաշատ ատողներն են։ Հայաստանից աշխատավարձ ստացող, բայց Հայաստանի պատմությունը կեղծողներն են...

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ